Գնումների զամբյուղ

2900 դր.
Կոդ: 7821
Բրենդ: Fruits & Vegetables
Տարիք: 1-2, 2-4, 4-6,
Քանակ:


Այս հավաքածուն կարող է երեխային զարգացնել մի քանի ուղղություններով, կազմակերպել հետաքրքիր դերային խաղեր, որտեղ երեխան կարող է գնալ սուպերմարկետ և գնումներ կատարել։


1․ Խաղի ընթացքում  երեխան պետք է  հաղորդակցվի վաճառողի հետ, այլ գնորդների հետ, ինչի արդյունքում երեխայի մոտ  ձևավորվում է հաղորդակցվելու կարողությունները, սովորում է բարեկիրթ շփվել նման իրավիճակներում, նոր բառեր է սկսում օգտագործել , զարգացնում է երկխոսություններ վարելու իր հմտությունները։ 

2․ Կարելի է երեխային հնարավորություն տալ  ինքնուրույն որոշել, թե ինչ է ընտրելու և ինչու, խոսել օգտակար և վնասակար մթերքների մասին։Այդպիսով , ձևավորվում է պատասխանատվության , ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություններ, սկսում է հոգ տանել իր և իր հարազատների առողջության մասին։


3․ Դերային խաղեր կազմակերպելիս զարգանում է երեխաների  երևակայությունը , խոսքը, միտքը, սոցիալական հաղորդակցվելու հմտությունները։ 


Մեկնաբանություն չի գտնվել



Այլ խաղալիքներ

BooBooToys.am


`