Պայմաններ/Գաղտնիություն

.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

· Այս դրույթներով  և պայմաններով  սահմանվում և կարգավորվում են  <<Բու-Բու Թոյս>> Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությանը  պատկանող կայքով Ընկերության կողմից վաճառվող խաղալիքների  վաճառքի  հետ կապված իրավահարաբերությունները:

· Մուտք գործելով Կայք, Դուք /Պատվիրատուն,  Օգտագործողը, Հաճախորդը, Գնորդը,  /  հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք օգտագործման պայմանները և ընդունում եք դրանք։

· Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես զգուշացնելու փոփոխել Պայմանները և դրանք հրապարակել  Ինտերնետային կայքում։ Օգտագործողները պետք է պարբերաբար ստուգեն այդ փոփոխությունները։

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

· Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու,

· Կայքի և Ընկերության  ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է գրանցվեք Կայքում: Անձնական տեղեկությունները մեզ հասանելի են դառնում  այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք գրանցում  կամ գնում կատարելիս: Գրանցվելիս կամ գնում կատարելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:

· Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար:

·  Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն):

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

· Կայքում  կարող են գրանցվել  և գնումներ կատարել  18 տարին լրացած  քաղաքացիները ։

·  Ընկերությունը չի կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները։ Հետևաբար այս  կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:

· Եթե Ընկերությունը հայտնաբերի  սխալ  կամ ոչ հավաստի տվյալներ, ապա իրավունք ունի  համակարգից հեռացնել  այդ օգտատիրոջը  և զրոյացնել  կուտակված միավորները  և կատարած գնումների պատմությունը։

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԱՔՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

· Ընկերությունից առաքմամբ գնում կատարելու  համար Դուք պետք է գրանցվեք Կայքում և բացեք Օգտագործողի հաշիվ ։

· Յուրաքանչյուր Օգտագործող կարող է ունենալ միայն մեկ Հաշիվ: Օգտագործողներն իրավունք չունեն օգտագործել այլ Օգտագարծողի հաշիվը:

· Հաշիվը բացելիս Օգտագործողը պետք  է ճիշտ և հավաստի ներկայացնի  պահանջվող ամբողջ տեղեկատվությունը: Օգտագործողներն իրենք են պատասխանատու իրենց Հաշվի մուտքի տվյալների պահպանման համար։

· Պատվեր գրանցելու դեպքում  Ընկերությունը Ապրանքը  փոխանցում է առաքիչին՝ Հաճախորդի նշած հասցեով առաքման համար:

· Եթե Օգտագործողը կասկածում է , որ իր Հաշվով այլ օգտատիրոջ կողմից մուտք է եղել , պարտավոր է դիմել Ընկերությանը ; Ընկերությունը իրավունք ունի  անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքներն ամբողջությամբ  պարզվեն:

· Ընկերությունը  պատասխանատվություն  չի կրում այլ անձանց կողմից Օգտագործողի Հաշվով կատարված գործողությունների համար:

· Երբ պատվերների ծավալը  ինչ-ինչ հանգամանքներով  մեծանում են  (տոնական օրեր, զեղչային ծրագրեր կամ միջոցառումներ և այլն) կամ առաջանում են տեխնիկական (խցանում, ավտովթար և այլն) կամ բնածին խոչնդոտներ , Ընկերությունը կարող է հետաձգել պատվերների առաքման ժամկետները:

ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

· Երբ Գնորդը  հայտ է ներկայացնում , Ընկերությունը  պարտավոր է  հավելյալ ստուգել  այդ Ապրանքի  վաճառքային տեսքը ։ Եթե ապրանքը վնասվածքներ ունի և  կա ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքներ, ապա  մեր աշխատակիցները կապ կհաստատեն Գնորդի հետ Ապրանքի փոխարինման կամ Պատվերի չեղարկման համար։

· Երբ Գնորդը  հայտ է ներկայացնում , Ընկերությունը  պարտավոր է  հավելյալ ստուգել  այդ Ապրանքի  վաճառքային տեսքը ։ Եթե ապրանքը վնասվածքներ չունի և  համապատասխանում է վաճառքային տեսքին, ապա մեր աշխատակիցը կապ է հաստատում Գնորդի հետ ևս մեկ անգամ Պատվերի հետ մանրամասները քննարկելու  համար  /առաքման հասցեի, ժամի, պատվիրված ապրանքների քանակի, կանխիկ կամ օնլայն վճարման, լրացուցիչ հեռախոսահամարի , փաթեթավորման հետ կապված հարցերի ճշգրտում/ , որից հետո  նոր միայն Ապրանքը հանձնում ենք առաքիչին։

· Եթե Գնորդը գնման հայտում նշել է, որ կատարելու է կանխիկ վճարում,սակայն  մեր աշխատակիցներին չի հաջողվում կապ հաստատաել Գնորդի հետ, ապա մեր  Ընկերությունը իրավասու է Ապրանքը չփոխանցել առաքման և չեղարկել գործարքը։

· Եթե Գնորդը կատարել է օնլայն վճարում և նշված հեռախոսահամարով չի պատասխանում սպասարկման կենտրոնից ստացված զանգին, ապա Ընկերությունը կարող  է Ապրանքը չփոխանցել առաքման, իսկ հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկման կենտրոնի հետ կապ չհաստատելու դեպքում չեղարկել գործարքը՝ հետ վերադարձնելովամբողջ գումարը 10 աշխատանքային օրվա ընթացքում։

· Սպասարկման աշխատակցի հետ խոսելուց հետո, Պատվերն առաքիչին հանձնելուց հետո եթե Պատվիրատուն փոխում է առաքման հասցեն, ապա Ընկերությունը կարող է առաքանին հանձնելու ժամանակ հավելյալ գանձել  մեկ ամբողջական առաքման  գումար, իսկ հավելյալ գանձված գումարի կտրոնը Գնորդը կարող է ստանալ Մազմանյան 1  հասցեում գտնվող <<Բու-Բու Թոյս>> խանութ սրահից  կամ էլ. փոստի միջոցով։ Այստեղ հարկ է նշել, որ կապ չունի, թե Պատվիրատուն մինչ այդ վճարումներն կանխիկ թե անկախիկ միջոցով է արել։ Հավելյալ գումարը առաքիչին կանխիկ է տալիս։

· Առաքիչը կարող է հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ կապ հաստատել Գնորդի հետ հասցեի կամ այլ մանրամասների ճշգրտման նպատակով։ Եթե գնորդը նշված հեռախոսահամարով չի պատասխանում առաքիչի հեռախոսազանգին կամ առկա են նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտներ, ապա առաքիչը կարող  է պատվերը հետ վերադարձնել սպասարկման կենտրոն։

· Սպասարկման կենտրոն վերադարձվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գնորդի կողմից սպասարկման կենտրոնի հետ կապ չհաստատելու դեպքում Ընկերությունը իրավասու է պատվերը համարվել չեղարկված։ Եթե գնորդը օնլայն էր վճարել, ապա գումարը 10 աշխատանքային օրվա ընթացքում հետ է վերադարձվում գումարը, բացի առաքման գումարից։

· Գնորդի կողմից նշած հեռախոսահամարով առաքիչի հեռախոսազանգին չպատասխանելու կամ Գնորդի պատճառով առաջացած նմանատիպ այլ առաքման իրականացման խոչնդոտների առկայության պատճառով, առաքանին սպասարկման կենտրոն հետ վերադարձնելուց հետո կրկին առաքման իրականացումը համարվում է կրկնակի, և Ընկերությունն իրավասու է գանձել կրկնակի առաքման գումար։

· Եթե Գնորդի կողմից  հաճախ է լինում Պատվերների գրանցում, սակայն հետո առաքման հետ կապված խնդիրներ են առաջանում / սպասարկման կենտրոնի կամ առաքիչի զանգերին չի պատասխանում/ ապա այդ ժամանակ  տվյալ Գնորդի պատվերները այլևս կարող են չսպասարկվել, իսկ Գնորդը կարող է հեռացվել համակարգից՝ կորցնելով կուտակած միավորները և կատարած գնումների պատմությունը։

· Գնորդը պարտավոր է առաքանին ընդունելու պահին, առաքիչի ներկայությամբ ստուգել առաքված ապրանքների պատշաճ որակի համապատասխանությունը, հնարավոր ֆիզիկական և մեխանիկական վնասվածքները և սարքինությունը։

· Եթե առաքված ապրանքներից որևէ մեկը  ունի ֆիզիկական կամ մեխանիկական վնասվածքներ կամ գտնվում է ոչ սարքին վիճակում, ապա գնորդը կարող է հրաժարվել  տվյալ ապրանքից կամ պահանջել  նոր կամ փոխարինող ապրանք; Այդ դեպքում առաքումն անվճար է ։

· Գնորդը կատարել է կանխիկ վճարում և առաքված ապրանքները պատշաճ որակի են, չունեն ֆիզիկական և մեխանիկական թերություններ և գտնվում են սարքին վիճակում, սակայն գնորդը հրաժարվում է պատվիրված ապրանքներից, ապա Ընկերությունն իրավասու է Գնորդից գանձել առաքման ծառայության վճար։Իսկ օնլայն վճարելու դեպքում հետ է վերադարձվում ապրանքի գինը, իսկ առաքման ծառայության վճարը հետ չենք տալիս։

· Եթե գնորդը հաճախակի է հրաժարվում պատշաճ որակի, ֆիզիկական և մեխանիկական թերություններ չունեցող և սարքին վիճակում գտնվող առաքված ապրանքներից, ապա տվյալ Գնորդի պատվերները այլևս կարող են չսպասարկվել, իսկ Գնորդը կարող է հեռացվել համակարգից՝ կորցնելով կուտակած միավորները և կատարած գնումների պատմությունը։

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԸ

· Խանութ-սրահում և առաքման ժամանակ կանխիկ գնումներ կատարելիս վճարումն իրականացվում է ՀՀ դրամով։

· Ապրանքների վաճառքը իրականացվում է տվյալ պահին Կայքում նշված սակագներով։

· ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Գնորդն իրավունք ունի առաքանին ստանալուց հետո 14 օրվա ընթացքում գնման կտրոնի առկայության, Ապրանքի վրա փակցված պիտակները պահպանված լինելու, ֆիզիկական և մեխանիկական թերությունների բացակայության և սարքին վիճակում գտնվելու դեպքում հետ վերադարձնել՝ հետ ստանալով վճարված ամբողջ գումարը բացի առաքման ծառայության վճարից։

· Ապրանքը հետ վերադարձնելու դեպքում գումարի հետ փոխանցումը օնլայն վճարման դեպքում  կարող է տևել 10 աշխատանքային օր՝ կախված ծառայությունները սպասարկող բանկերի գործընթացների արագությունից։

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐՈՒՄ ԿԱՄ ԼՈՒԾՈՒՄ

· Դուք իրավունք ունեք ցանկացած  ժամանակ լուծել Ընկերության հետ կնքված Պայմանագիրը՝ մինչև լուծումը կատարելով Ընկերության հանդեպ ունեցած Ձեր բոլոր վճարային պարտականությունները: Ձեր կողմից ժամկետանց պարտավորության առկայության դեպքում Պայմանագիրը լուծված համարվել չի կարող:

· Հաշիվը փակելու համար  անհրաժեշտ է Ձեր էլեկտրոնային հասցեից  info@boobootoys.am էլեկտրոնային հասցեին  ներկայացնել դիմում Պայմանագրի լուծման և հաշվի փակման համար՝ նշելով հաշվի գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեն, անուն/ազգանունը և հեռախոսահամարը։

· Պայմանագրի լուծման դիմում ներկայացնելը հաստատում է, որ Հաճախորդը հրաժարվում է հաշվին առկա բոնուս միավորներից։

Սիրելի հաճախոդ , Դուք կարևոր եք մեզ համար։ Ցանկացած պարագայում մենք սիրով աջակցում ենք  Ձեզ և  Ձեր կարծիքը շատ թանկ է մեզ համար ։ Ուզում ենք Ձեզ  տեղեկացնել, որ մեր մոտից գնված ապրանքներում առաջացած անսարքությունների դեպքում մեր մասնագետները հնարավորության դեպքում կվերանորոգեն և կհանձնեն Ձեզ։ Սիրով սպասում ենք Ձեզ մեր խանութ-սրահներում և օնլայն հարթակներում։

BooBooToys.am


`